Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հարվարդն ընդդեմ ԲՀԿ-ի՞

Հարվարդն ընդդեմ ԲՀԿ-ի՞
05.10.2012 | 12:46

Կոմպրոմատների պատերազմն ընթանում է բաց և փակ ֆորմատներով: ՈՒ ոնց երևում է` քարը քարին չի թողնվելու: Թվում էր, թե «գլխից բռնել» են միայն ԲՀԿ-ի երբեմնի իրավասության տակ գտնվող երեք նախարարությունները։ Նախորդ օրը կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ հերթը հասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որը ԲՀԿ-ի «կուրացիայի տակ» է և պահել է իր այդ ստատուսը: Գումարած` օլիմպիական կոմիտեն:
Ոչ անհայտ, ժամանակներ առաջ Օբամայի ընտրություններին անձամբ «մասնակցած»` դիտած, ՀՀԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն արևմտյան իր բարձունքներից` նույնքան երիտասարդ, Ծառուկյանին «դիտած», ռուսիստական կուսակցության երբեմնի անդամ, Ծառուկյանի համաձայնությամբ նախարար դարձած Հրաչյա Ռոստոմյանին հարցրեց.
-Լենին պապին մեռե՞լ է:
-Ո՞վ է ասում` մեռել է, դամբարանում պառկած է` ծաղիկներով շարված է,- պատասխանեց Հրաչյան:
Մի խոսքով, Լևոն Մարտիրոսյանը ցանկացավ «ջահելից» իմանալ «ահելի» աշխատանքի մասին վերջինիս գնահատականը. այն է` ինչպես է սպորտի պատասխանատուն գնահատում մեր օլիմպիականների «խայտառակ» ելույթը Լոնդոնի օլիմպիադայում, և ինչու հանկարծ պարզվեց, որ Լենին պապին «ամենակենդանին է` կենդանիների մեջ»։ «Բավարար»,- պատասխանեց սպորտի պատասխանատուն, որովհետև, ըստ նրա, բերեցինք արծաթե մեդալ. 22 կետով առաջ շարժվեցինք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ